18/02/2017 16:03
Կանադայում ուսուցիչը տուգանվել է մոտ 8 հազար դոլարով՝ աշակերտների ուղղությամբ կավիճ շպրտելու պատճառով
Կանադայի Սասկաչևան նահանգի ուսուցչական խորհուրդը դպրոցի մանկավարժներից մեկին խոշոր տուգանք է նշանակել, քանի որ վերջինս զայրույթի պահին կավիճը նետել է աշակերտների ուղղությամբ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով CBC հեռուստաալիքին։
Գեղարվեստական արվեստների ուսուցիչ Միշել-Անդրե Ջոզեֆ Լևեսկը պետք է կանադական 10 հազար դոլար (7,7 հազար դոլար) վճարի 2015-ի նոյեմբերի 10-ին դասի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար։
Պարզվել է, որ աշակերտների մի խումբ խանգարել է ուսուցչին դասը վարել։ Վերջինս զայրույթի պահին նրանց ուղղությամբ է նետել կավիճը, սակայն այն դիպել առջևի նստարանին նստած աղջկա աչքին, ով արդյունքում թեթև հեմատոմա է ստացել։ Չի նշվել, թե որ դպրոցում է տեղի ունեցել միջադեպը:
Ուսուցչական խորհուրդը գործը հետաքննել է մոտ 1,5 տարի։ Այն նաեւ զգալի ծախսերի պատճառ դարձել՝ ավելի քան 54 հազար կանադական դոլար (41 հազար դոլար)։ Արդյունքում Լեւեսկի նկատմամբ խիստ վճիռ է սահմանվել՝ «դասարանն անհամապատասխան մեթոդներով կառավարեու համար՝ աշակերտներից մեկի մոտ վնասվածքի հետևանքով»։