18/02/2017 15:33
Չինաստանում առաջին ռոբոտ ոստիկանը ծառայության է անցել կայարանում
Չինաստանի Խենան նահանգում հայտնվել է ռոբոտ հերթապահը-ոստիկան՝ իր տեսակի մեջ առաջին ռոբոտը Չինաստանի կայարաններում հերթապահության համար, հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ ռոբոտ ոստիկանը սկսել է հերթապահությունը Չժենչժոու քաղաքի արագընթաց գնացքների կայարանում։ Ռոբոտը կարող է հերթապահությունն իրականացնել առանց մարդու օգնության, սկանավորել ու ճանաչել ուղևորների դեմքերը։
Ռոբոտը կարող է նաև պատասխանել ուղեւորների հարցերին, սկանավորել օդի ջերմաստիճանը ու դրանով իսկ նախազգուշացնել հրդեհի սպառնալիքի մասին։
Մեկ շաբաթ ռոբոտն աշխատելու է փորձնական ռեժիմով, որից հետո արդեն կանցնի մշտական հերթապահությունների նաև գիշերային ժամերին։