18/02/2017 16:28
Փենս. ՌԴ-ն պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում՝ իր գործողությունների համար
ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում իր գործողությունների համար՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվություն կրի, և պահանջենք Մինսկի համաձայնագրերի կատարում, որպեսզի Ուկրաինայի արևելքում բռնության մակարդակը նվազի», - ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում։