20/02/2017 16:33
Պորոշենկո. Պուտինը Դոնբասում Հալեպ է ստեղծում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեղադրել է Դոնբասում ուկրաինական Հալեպ ստեղծելու մեջ: Այս մասին նա հայտարարել է Bild-ին տված հարցազրույցում, փոխանցում է Korrespondent.net-ը:
«Արևելյան Ուկրաինայի որոշ հատվածներում իրավիճակը դրամատիկ է: Մենք հստակ ապացույցներ ունենք, որ թիրախավորված հարձակում են գործում խաղաղ բնակիչների դեմ: Պուտինն այնտեղ ստեղծում է ուկրաինական Հալեպ», - նշել է նա:
Նրա խոսքով՝ Ուկրաինան շատ համաձայնագրեր է փորձել, բայց Մոսկվան դրանք չի կատարում: Պորոշենկոն Պուտինին նաև մեղադրել է Մինսկի համաձայնագրերը չկատարելու մեջ:
«Պատճառը, որ Մինսկի խաղաղության համաձայնագիրը չի աշխատում, անուն ունի՝ Պուտին: Մենք Ուկրաինայում ամեն ինչ արել ենք խաղաղության համար, օրենքներ ենք փոխել, սակայն Ռուսաստանը շարունակում է սպանությունները: Խոստումները, որ տալիս է ՌԴ կռավարությունը, ամեն օր խախտվում են», - ասել է նախագահը: