20/02/2017 16:46
ԿԺԴՀ դեսպան. Մալայզիայում սպանվածը Կիմ Չեն Ընի եղբայրը չէ
Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպան Կան Չհոլն անվստահություն է հայտնել Հյուսիսային Կորեայի քաղաքացու սպանության գործով մալայզական քննությանը: Դեսպանի տվյալով՝ Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանված տղամարդն իրականում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը չէ, նարա անունն է Կիմ Չհոլ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Միջադեպից 7 օր է անցել, բայց մահվան պատճառների վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: Սրանից ելնելով՝ մենք չենք կարող վստահել մալայզիական ոստիկանությանը: Դեսպանատունը պարզել է սպանվածի ինքնությունը. անձնագրում նշված է, որ նա Հյուսիսային Կորեայի քաղաքացի Կիմ Չհոլն է», - ասել է դեսպանը: