20/02/2017 12:20
Թրամփին ծաղրել են Շվեդիայում հորինված ահաբեկչության մասին հայտարարությունից հետո
Համացանցի օգտատերերը ուշադրություն են դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի վրա, որը Ֆլորիդայում իր կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ Շվեդիան դասել է ահաբեկչական հարձակումների ենթարկված երկրների շարքին, փոխանցում է Lenta.ru-ն:
«Միայն տեսեք՝ ինչ է կատարվում Գերմանիայում: Տեսեք, թե ինչ եղավ անցյալ գիշեր Շվեդիայում: Շվեդիա, ո՞վ կարող էր մտածել»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը ՝ զարմացնելով համացանցի շվեդ օգտատատերերին:
«Շվեդիա՞: Ահաբեկչական հարձակո՞ւմ: Ի՞նչ է նա ծխել: Ես բազում հարցեր ունեմ», - գրել է Twitter-ում Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը:
Սոցցանցերում տարածում է գտնում #LastNightInSweden հեշթեգը, որի ներքո զվարճալի լուսանկարներ են հրապարակվում:
«Անցած գիշեր տեղի ունեցածի կասկածյալներից մեկը ձերբակալվել է ոստիկանության կողմից: Մենք մեծ խնդիր ունենք արջի հետ: Տխուր է»,-ծաղրել է Թրամփին համացանցի օգտատերերից մեկը:
Twitter-ում նույնիսկ ստեղծվել է LastNiteNSweden օգտահաշիվը, որի հեղինակը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել անցած գիշեր Շվեդիայում:
«Երեկ ձյուն է եկել», - գրել է նա գրառումներից մեկում:
One of the suspects of the incident #LastNightInSweden arrested by police. Our polar bear problem is YUGE! Sad. pic.twitter.com/uaDLZomnws
— Per Axbom (@axbom) February 19, 2017
Never forget... #lastnightinsweden pic.twitter.com/ClDpeuCi9H
— Erik Flachmeyer (@itaptweet) February 19, 2017
It wasn't a pretty sight #lastnightinsweden #DonaldTrump #jesuisikea pic.twitter.com/SMa8jc8K7G
— Dimitri Verbelen (@DimitriVerbelen) February 19, 2017
It was kinda cold. #LastNightInSweden
— Last Night In Sweden (@LastNiteNSweden) February 19, 2017