23/02/2017 15:26
Մերձմոսկվայում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարը
Հունվարին Ռուսաստանում «Խարդախություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Գալիբ Աղաևի դեմ, որը օրերս ձերբակալվել է և գտնվում է տնային կալանքի տակ, հայտնում է Life.ru-ն:
2015 թվականին Աղաևը հափշտակել է բյուջեի դրամական միջոցները՝ ավելի քան 600 հազար ռուբլիի չափով: Տեղեկատվության համաձայն՝ նա այս միջոցները ստացել է «Ռուսաստանն ադրբեջանցի և թուրք աշակերտների աչքերով» գրանտի շրջանակներում, որը «Ռուսական աշխարհ» հիմնադրամին հատկացրել էր ՌԴ Կրթության նախարարությունը: Արդյունքում ստացված գումարը Աղաևը ծախսել է իր հայեցողությամբ, այլ ոչ թե ծրագրի վրա:
Բացի այդ նշվում է նաև, որ Աղաևը պարբերաբար խոսել է հայերի նկատմամբ ադրբեջանական էթնոսի գերակայության մասին: