24/02/2017 13:09
Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Ալեքսեյ Բատալովը
Մոսկվայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը, ինչի մասին РИА Новости-ին հայտնել է դերասանի կինը՝ Գիտանա Լեոնտենկոն:
«Նա հիվանդանոցում է, բայց իրեն արդեն լավ է զգում: Հուսով եմ, որ շուտով տանը կլինի», - ասել է Բատալովի կինը:
Նշենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը ծնվել է 1928թ.: Նա նկարահանվել է 40-ից ավելի ֆիլմերում, նրա ամենահայտնի դերերից մեկը Գոշան է՝ Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում: