24/02/2017 15:00
Իրաքյան Քրդստանի ղեկավարն ընդգծել է անկախության շուրջ հանրաքվե անցկացնելու ինքնավարության իրավունքը
Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության շուրջ՝ նույնիսկ առանց Բաղդադի հավանության. Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է այդ ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին, փոխանցում է ТАСС-ը:
«Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է, - ասել է նա, - Ես չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե նա անի, ապա մեզ դա, միևնույն է, չի կանգնեցնի»:
Բարզանիի խոսքով, Իրաքյան Քրդստանի ժողովուրդը անկախության հանրաքվե անցկացնելու «բնական իրավունք» ունի: Իրաքյան Քրդստանը, հակառակ Արեւմուտքի հորդորներին, վերջին տարիներին քանիցս ազդարարել է իր անկախության շուրջ հանրահարցում անցկացնելու մտադրության մասին: Դրա հնարավորության մասին Բարզանին հայտարարել է տակավին 2014 թվականի հուլիսի 1-ին:
Մեկ տարի անց նա, ելույթ ունենալով Վաշինգտոնում, ասել է, որ հանրաքվեն կկայանա «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո: