24/02/2017 12:08
ԶԼՄ. Ամերիկյան ծովահետևակի վետերանը բարում գնդակահարել է հնդիկների
Ամերիկյան ծովահետևակի վետերանը, ռասիստական կարգախոսներ բացականչելով, կրակ է բացել ամերիկյան բարում հնդիկ ներգաղթյալների խմբի վրա: Նրանցից մեկը զոհվել է։ Ինչպես հայտնում է Times of India-ն, դեպքը տեղի է ունեցել Կանզաս նահանգի Օլեյտե քաղաքում, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը, բարի այցելուն, վանկարկելով «Հեռացե՛ք իմ երկրից», կրակ է բացել հարևանությամբ նստած հնդիկների ուղղությամբ։ Հնդկական Հայդերաբադ քաղաքի 32-ամյա ավիացիոն ինժեներ Շրինիվաս Կուչիբհոտլան տեղում մահացել է։ Եվս 2-ը վնասվածքներով հոսպիտալացվել են։
51-ամյա Ադամ Պուրինթոնն արդեն ձերբակալվել է։
Ականատեսների խոսքով՝ նա հնդիկներին անվանել է Մերձավոր Արևելքից ժամանածներ, հավանաբար, շփոթելով արաբների հետ։