08/03/2017 16:28
Ավստրալիայի ոստիկանությունը մոտ 250 մլն դոլարի թմրանյութ է առգրավել
Ավստրալիայի ոստիկանությունն ու սահմանապահները Սիդնեյում 540 կգ մետամֆետամին տեղափոխող երիտասարդների է կալանավորել: Թմրանյութի արժեքը կազմում է 247 մլն դոլար, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով ABC հեռուստաալիքին:
Ավստարալիայի դաշնային ոստիկանությունը հաղորդել է, որ գործողության ժամանակ 20-30 տարեկան յոթ մարդ է ձերբակալվել, որոնք զբաղվել են թմրանյութի տեղափոխմամբ:
Թմրանյութի առգրավված խմբաքանակը Ավստրալիայի պատմության մեջ գրանցված տասը ամենախոշոր խմբաքանակների ցուցակում է: