20/03/2017 15:08
Ավստրիայի կրթության նախարարին կասկածում են լիազորությունները չարաշահելու համար
Ավստրիայի կրթության նախարար Սոնյա Համերշմիդին կասկածում են ծառայողական դիրքի չարաշահման համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Kurier պարբերականին։
Հետաքննության համար հետաքրքրություն են ներկայացնում 2003-2010 թվականները, երբ Համերշմիդը Austria Wirtschaftsservice Gesellschaft (aws) բանկում տեխնոլոգիաների և ինովացիաների բաժնի ղեկավարն էր։ Նշվում է, որ բանկը միլիոնավոր վարկեր է հատկացրել սնանկության եզրին գտնվող ընկերություններին։
Համերշիմդի գործով կզբաղվի դատախազությունը՝ տնտեսական հանցագործությունների ու կոռուպցիայի հետաքննության գծով։
«Մենք քրեական գործ ենք հարուցել ընդդեմ տիկին Համերշմիդի եւ եւս երկուսի», - ասել է դատախազության ներկայացուցիչը։