20/03/2017 14:06
Ռուսաստանը ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անձնագրերը հավասարեցրել Է ուկրաինական փաստաթղթերին
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անձնագրերի տերերի համար Ռուսաստանում գործում են միգրացիոն նույն կանոնները, ինչ և Ուկրաինայի քաղաքացիների համար, հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես գրում է պարբերականը, այս տեղեկատվությունը ռուսական ԶԼՄ-ներից մեկին հաստատել են Պետդումայի աղբյուրներ, ՆԳ նախարարության միգրացիոն վարչության աշխատողը, նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամը և ԼԺՀ-ի ներկայացուցիչը:
«Մենք զարմանքով իմացանք, որ ԴԺՀ-իև ԼԺՀ-ի բնակիչները պետք է մեկնեն յուրաքանչյուր 90 օրից հետո: Մարդիկ այդ մասին չգիտեին», - «Նոր իզվեստիա»-ն մեջբերում է խորհրդարանի ստորին պալատի անդամի խոսքը:
Մարդու իրավունքների խորհրդում միգրացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Բոբրովը նույնպես հավաստել է, որ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչները Ռուսաստանում նույն կարգավիճակն ունեն, ինչ և Ուկրաինայի քաղաքացիները:
Դրա հետ մեկտեղ, աշխարհազորի ներկայացուցիչ Ալեքսանդր Ժուչկովսկին նշել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անձնագրերի տերերը ՌԴ մուտք գործելիս միգրացիոն քարտեր չեն լրացնում:
Մարտի 17-ին ԵԱՀԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը պարզաբանել է, որ Մոսկվան կարող է չեղարկել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի փաստաթղթերի ճանաչման որոշումը, եթե Կիեևը կատարի Մինսկի համաձայնությունները: