22/03/2017 20:07
Վիետնամում ԿԺԴՀ-ի նախկին դեսպանի որդուն կասկածում են Կիմ Չեն Նամի սպանության համար
Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիներից մեկը, որոնց Մալայզիայի ոստիկանությունը որոնում է Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր սպանության կասկածանքով, Վիետնամում Հյուսիսային Կորեայի նախկին դեսպանի որդին է, հայտնել է Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է РИА Новости-ն;
Խոսքը 33-ամյա Լի Չժի Հյոնի մասին է՝ Վիետնամում ԿԺԴՀ-ի նախկին դեսպանի որդուն, որն այդ երկրում ապրել է մոտ 10 տարի: Վիետնամերենի հիանալի իմացությունն, ինչպես կարծում է հետաքննությունը, նրան օգնել է հավաքագրելու Վիետնամի քաղաքացուհուն, որը դարձել է հանցագործության երկու կատարողներից մեկը:
Վիետնամի քաղաքացուհին հավաքագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ այնուհետև Լին ու ևս մեկ կասկածյալ նրա հետ միասին ուղևորություն են կատարել Կամբոջա, որտեղ անցկացրել են այսպես կոչված հեռուստաշոուի փորձ, որը փաստորեն սպանություն է եղել: Սպանությունից հետո երկու աղջիկները ձերբակալվել են, իսկ Մալայզիայի ոստիկանությունն սկսել է Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիների որոնումը, որոնք անմիջապես հեռացել են երկրից: Նրանցից մեկն էլ, հետաքննության կարծիքով, եղել Է Լի Չժի Հյոնը: