23/03/2017 11:23
Ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ավստրալիայում
Rex Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որն ուղևորվում էր Սիդնեյ, շարժիչի անսարքության պատճառով վթարային վայրէջք է կատարել Դաբո քաղաքում: Միջադեպի մասին հայտնել է ABC հեռուստաալիքը, փոխանցում է TVzvezda.ru-ն:
Դաբո-Սիդնեյ չվերթի ինքնաթիռում եղել է 26 մարդ, նրանցից ոչ ոք չի տուժել: Ուղևորները հայտնել են լրատվամիջոցին, որ տեսել են, թե ինչպես է շարժիչը բռնկվում:
Քաղավիացիայի թռիչքների անվտանգության վարչությունը միջադեպի առթիվ քննություն է սկսել: