25/03/2017 09:15
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է տեղի ունեցած ավտովթարի պատճառով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ տեղի ունեցած ավտովթարի պատճառով (զոհեր և տուժածներ չկան):