27/03/2017 10:03
Հնդկաստանում ավտոբուսը գետն է ընկել. զոհվել է 10 մարդ
Հնդկաստանի Մանիպուր նահանգում ավտոբուսային պատահարի հետևանքով առվնազն 10 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 25-ը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Սենապատի շրջանում: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել գետը:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը դեռ անհայտ է: Վիրավորներին մոտակա հիվանդանոցներն են տեղափոխել: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են: