27/03/2017 20:59
Չինաստանում շինհրապարակում 500 տարեկան մումիայի դամբարան են հայտնաբերել
Չինաստանում հայտնաբերվել է մարմարե հինավուրց դամբարան` երկու հախճապակյա դագաղներով: Գտածոն հայտնաբերվել է Հենան նահանգի շինարարական հրպարակներից մեկում, փոխանցում է RenTv-ն:
Հնէաբանները դամբարանի ներուսում երկու մումիա են հայտնաբերել՝ տղամարդու և կնոջ: Դրանք այնտեղ պառկած են եղել ավելի քան 500 տարի, սակայն դրա հետ մեկտեղ, գիտնականների խոսքով, լավ են պահպանվել:
Հետազոողները ենթադրում են, որ հայտնաբերել են Գու Ցզոյի և նրա կնոջ մնացուկները: