30/03/2017 13:55
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ. Ռուսաստանը և Իրանը հանցագործություններ են կատարել Սիրիայում
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը մասնակից են Ասադի ռեժիմի կողմից բնակչության և Հալեպում քաղաքացիական ենթակառուցվածքի բնաջնջմանը, փոխանցում է Korrespoondent.net-ը:
«Ռուսաստանի և Իրանի հետ Ասադի ռեժիմը Արևելյան Հալեպում ոչնչացրեց հիվանդանոցներ՝ հատիկ առ հատիկ: Մեկ քառորդ միլիոն մարդիկ տանջվում են նրանց պատճառով: Սա ռազմական հանցագործություն է», - նշել է Հեյլին:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ասադը չի սահմանափակվում, և Սիրիայում կառվարամետ ուժերը բնակելի թաղամասեր են ոչնչացնում, իսկ սիրիական հետախուզությունը կտտանքներ է կիրառում, այդ թվում՝ երեխաների հանդեպ, որպեսզի տեղեկատվություն ստանա: