30/03/2017 14:58
Սաակաշվիլին անհարմար դրության մեջ է հայտնվել Մալթայում
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհարմար դրության մեջ է հայտնվել Մալթայում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսին, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Обозреватель»-ին:
Պարբերականի տվյալով՝ քաղաքական գործիչը սխալ տեղ է նստել. կոնգրեսի ընթացքում արված լուսանկարում երևում է, որ սեղանի վրա, որի շուրջ նստած է Սաակաշվիլին, դրված է հոլանդական «Քրիտոնեադեմոկրտական կոչ» կուսակցության առաջնորդի անունը:
Նշվում է, որ Սաակաշվիլին, որը նստած է եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետևում, այդպես էլ չի հասկացել, որ սխալ սեղանի շուրջ է նստել: Կազմակերպիչները ստիպված են եղել փոխել ցուցանակը: