06/04/2017 14:56
Էկվադորի ընտրված նախագահը մրցակցին կոչ է արել պատվով ընդունել պարտությունը
Էկվադորի ընտրված նախագահ, ձախակենտրոն ուժերի թեկնածու Լենին Մորենոն իր մրցակից Գիլյերմո Լասոյին կոչ է արել պատվով ընդունել պարտությունը, հայտնում է РИА Новости-ն:
Ազգային ընտրական խորհրդի տվյալով՝ քվեաթերթիկների 99.9 տոկոսի մշակման արդյունքում Մորենոյի օգտին քվեարկել է 51.14 տոկոս քաղաքացի, Լասեն 48.86 տոկոս ձայն է հավաքել: Աջերի թեկնածու Լասոն չի ընդունել ընտրությունների արդյունքները և խոստացել է բողոքարկել: Նրա կողմնակիցներն արդեն ցույցեր են անցկացնում 11 նահանգներում:
«Քաղաքականության մեջ, նաև այլ ոլորտներում, հարկավոր է կարողանալ համեստ հաղթել, իսկ ես թեկնածու Լասոյին խնդրում եմ պատվով պարտվել», - ասել է Մորենոն: