14/04/2017 09:34
«ՍԱՍ»-ի Արտակին և նրա նմաններին սնանկացնելն ու փողոց շպրտելը 5 րոպեի հարց է. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ինչի՞ համար են Սասի Արտակը և նրա նմանները ցանկանում պատգամավոր դառնալ: Օրենսդրական աշխատանքը նրանց ակնհայտորեն չի հետաքրքրում, որևէ ամփոփ միտք արտահայտող նախադասություն նրանք ի վիճակի չեն արտաբերել: Այդ պերսոնաժները կամ ընդհանրապես չեն գա Ազգային ժողով, կամ 5 տարի կնստեն՝ առանց ծպտուն հանելու: Դուք կասեք՝ նրանց պետք է պաշտպանել իրենց սեփականությունը, ստանալ անձեռնմխելիություն և այլն:
Եթե նրանք այդպիսի հաշվարկ են անում, ապա կատարյալ հիմարներ են, որովհետև փորձը ցույց է տալիս՝ այդպիսիներին սնանկացնելն ու փողոց շպրտելը 5 րոպեի հարց է: Իսկ ես, որքան էլ այդ, այսպես կոչված, «գործարարներին» վատ վերաբերվեմ, չեմ կարծում, որ նրանք հիմար են, կենցաղային խելք ու խորամանկություն նրանք, անշուշտ, ունեն: Հետևաբար` պատճառները պետք է փնտրել «հոգևոր» ոլորտում: Իսկ «հոգևորը» նրանց համար ամփոփվում է մեկ կարճ նախադասության մեջ՝ «կայֆ ա տալըմ»:
Նրանց տեսանկյունից ինչ որ բանդիտական «պոնտ» կա պատգամավորի մանդատ ունենալու մեջ: Եվ այդ, ըստ էության, դատարկ քմահաճույքի համար նրանք պատրաստ են նվաստանալ և նվաստացնել ուրիշներին: