20/04/2017 20:40
Չինաստանում բեռնատար է շրջվել, երեք մարդ է մահացել
Երեք մարդ է մահացել և ևս վեցը վիրավորվել է Չինաստանի Շանդուն նահանգում խճաքար փոխադրող բեռնատարի շրջվելու հետևանքով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Սինհուային ։
Վթարը տեղի է ունեցել գիշերը, Ցզինան քաղաքի Լիչեն շրջանում։ Բեռնատարը շրջվել է ճամփեզրի մոտ, որից հետո խճաքարը թափվել է ու վնասել այնտեղ գտնվող ժամանակավոր կացարանը, որտեղ քնած էր 9 բանվոր։
Վթարի պատճառները պարզաբանվում են։