Գառնիկ պապս և Անդրանիկ Օզանյանը հորեղբոր տղաներ են եղել. Ալլա Լևոնյանի նախնիները գաղթել են Վանից

22/04/2017 15:14

Գառնիկ պապս և Անդրանիկ Օզանյանը հորեղբոր տղաներ են եղել. Ալլա Լևոնյանի նախնիները գաղթել են Վանից


Գենետիկական հիշողության մեջ միշտ էլ պահպանվում է մարդու անցյալը՝ անկախ նրանից, թե քանի սերունդ այն կողմ է այն գտնվում: Շատերիս կողմից դեռ չտեսնված Արևմտյան Հայաստանը 100 տարվա հեռավորությունից էլ շարունակում է մնալ հայրենիք: Միևնույն է, թե արհեստականորեն ի՞նչ նոր անուններ կկրեն մեր պատմական քաղաքները, մեզ համար դրանք մնում են Ալաշկերտ ու Արդահան, Վան ու Բայազետ, Մուշ ու Կարին…

Aysor.am-ը շարունակում է «Հայոց ցեղասպանություն. Ձախողված ծրագիր» խորագրի ներքո ընթերցողներին ներկայացնել ճանաչված ու սիրված այն հայերին, ում նախնիները վերապրել են ճակատագրական 1915-ը:

ՀՀ Վաստակավոր արտիստուհի, երգչուհի Ալլա Լևոնյանին արմատները երկու թելերով են դեպի Արևմտյան Հայաստան տանում՝ մայրական տատիկն ու պապիկը վանեցիներ են, հայրական տատիկը Վանից, պապիկն էլ՝ Կոստանդնուպոլսից է:

Անդրանիկ Օզանյանի բարեկամը

Գառնիկ պապս և Անդրանիկ Օզանյանը հորեղբոր տղաներ են եղել: Մանրամասն չգիտեմ իրենց բարեկամության մասին, քանի որ պապիկս մահացել է, երբ հայրս 2 տարեկան է եղել: Գաղթի ճանապարհին հորս հարազատների մի մասը սպանվել, մի մասն էլ փախել են տարբեր երկրներ: Չի եղել որևէ մեկը, ով կպատմեր իրենց ընտանիքի պատմությունը… Փոքր էի, բայց հիշում եմ. հայրս հանդիպեց Սերո Խանզադյանին, ով գիրք էր գրում Անդրանիկի մասին և պետք է գրքում նաև հայրիկիս ընդգրկեր: Բայց մահացավ, ու գիրքը կիսատ մնաց, հետագայում չգիտեմ՝ ինչ ճակատագիր ունեցավ:

Նոր Հայաստան, նոր ընտանիք

Հայրական տատիկս ու պապիկս հանդիպել են գաղթից հետո՝ Արևելյան Հայաստանում: Եթե չեմ սխալվում, Մարիամ տատիկս պապիկիս երկրորդ կինն է: Պապիկս 60-62 տարեկան է եղել, որ հայրս ծնվել է: Նման ընտանիքներ շատ են ձևավորվել 1915 թվականից հետո, չէ՞ որ գաղթի ճանապարհներին մեկն իր կնոջն է կորցրել, մեկն իր ամուսնուն, մազապուրծ փախել են: Ի վերջո, պե՞տք է ամուսնանային, տուն, ընտանիք կազմեին:

Սիրտս թուլանում է, երբ…

Չգիտեմ՝ Գառնիկ պապս Արևմտյան Հայաստանում ինչ գործունեությամբ է զբաղվել, բայց այստեղ՝ մեր Ավշար գյուղում, կոշկակարություն է արել… Ուսանող տարիներիս, երբ Երևանում ապրում էի բարեկամուհուս տանը, իրենց բակում երկու պապիկներ կային, մեկը կոշիկ էր կարում, մյուսը՝ Լևոն պապը՝ գլխարկ: Ու երևի պապիկիս մասին հիշողությունն էր պատճառը, որ սիրում էի նրանց հետ նստել ու զրուցել, իրենց աշխատանքին հետևել: «Պապիկ-տատիկ» երևույթն ինձ համար շատ կարևոր բան է, մեծ կարոտ կա իմ մեջ: Երբ դրսում այդ տարիքի մարդկանց եմ տեսնում, սիրտս թուլանում է: Աչքերիս առջև տեսածս միակ՝ մայրական տատիկիս՝ Վարժուհու տխուր աչքերն են անընդհատ: Կորացած մեջքով փոքրամամին կին…

Օզանյան ազգանունը փոխվեց Լևոնյանի

Սովետական տարիներն էին, պապիկիս մահանալուց հետո տատիկս վախեցել ու անմիջապես փոխել է հայրիկիս ազգանունը՝ Օզանյանը դարձնելով Լևոնյան: Հորաքույրներս ավելի մեծ են եղել ու կարողացել են իրենց Օզանյան ազգանունը պահպանել… Ժամանակ առ ժամանակ մեր տանը խոսակցություններ էին լինում այս թեմայով, բայց հայրիկս այդպես էլ չմտածեց ազգանունը հետ փոխելու մասին: Ճիշտն ասած՝ ես էլ այդ ուղղությամբ չեմ մտածել: Գուցե սխալ է դա, բայց երևի սովորել եմ իմ ազգանվանը: Գուցեև այն գիտակցումը, որ ես Օզանյանների տոհմից եմ, ինձ բավարարում է: 

Արյան կանչը

Փոքր տարիքում թեև չգիտեի, որ Անդրանիկ Օզանյանի ազգակցուհին եմ, բայց միշտ իր մասին գրքեր կարդալիս արտասվում էի, ասում՝ ինչո՞ւ իր ժամանակներում չեմ ծնվել, ես էլ ֆիդայինների կողքին կլինեի, կկռվեի, կվիրակապեի նրանց վերքերը: 

Ամաչկոտ, զուսպ ու քչախոս կին էր

Ես մայրական տատիկիս եմ հիշում՝ Վարժուհի տատիկին: Շատ ամաչկոտ, զուսպ ու քչախոս կին էր: 12-13 տարեկան երեխա էի, բայց ինձ հետաքրքիր էր, թե գաղթի ճանապարհն ինչպես են անցել: Մեր բակի տարիքով մարդկանց էլ էի հարցնում, ու միակ պատասխանը, որ լսում էի՝ «Հե՜յ վա՜խ»-ն էր: Ոչինչ չէին պատմում, երևի չէին ուզում վերհիշել այդ սարսափը: Տատիկս քթի տակ երգում էր՝ «Հովիկ է, հովիկ է, սարերի ծաղիկ է»: Թե ի՞նչ էր հիշում, ինչի մասին էր մտածում՝ չգիտեմ: Եթե ավելի մեծ լինեի, նրան խոսեցնելու տարբերակներ կգտնեի…

Վանեցին «քձիբ» է, լենինականցին՝ մեծաբերան, լոռեցին՝ միամիտ

Հայերս սիրում ենք տեղայնացնել մարդկանց, անուններ կպցնել: Վանեցիների «քձիբության» մասին հետաքրքրվել եմ, ու այդ պատմությանը քիչ թե շատ ծանոթ եմ: Վանեցիները աղ ու հացով, հարուստ մարդիկ են եղել, իրենց «եղն ու բրինձը» միշտ էլ ունեցել են: Ասում են՝ երբ թուրքերը սկսում են հարձակվել, շրջափակել, ու կողքի գավառները չեն կարողացել այդ սովին այլևս դիմակայել, Վանը կարողացել է երկար ժամանակ պայքարել՝ շնորհիվ ունեցած ավարի, ուտելիքի: Շատերը սկսել են ասել, որ իրենց էլ օգնեն, բայց վանեցիք կարողացել են միայն իրենց քաղաքը պահել: Հենց այստեղից էլ առաջացել է «քձիբ վանեցու» լեգենդը (ծիծաղում է)… Հավատացեք, այնպիսի հյուրասեր ընտանիք, ինչպիսին իմ հայրական ընտանիքն է, չկա:

Ուխտ ունեմ…

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում եղել եմ, բայց, ցավոք, Արևմտյան Հայաստանում չեմ եղել: Մեծ ուխտ ունեմ, անպայման պետք է գնամ Վան՝ իմ նախնիների հրաշալի քաղաք: Այնտեղի բնակիչները լավ ապրելակերպ, արհեստ ու արվեստ են ունեցել: Բարձրաճաշակ քաղաք է եղել, որը ժողովրդին շատ բաներ է փոխանցել: Պետք է, պարտավոր եմ գնալ ու զգալ այդ հողում մնացածների, մեր նախնիների շունչն ու հոգին: Ինչպե՞ս կարող եմ չտեսնել Վանա լիճն ու Ախթամարը… Եվ ոչ միայն, հնարավորության դեպքում ուզում եմ ամբողջ Պատմական Հայաստանում լինել:

Ես պահանջատեր եմ

Հույս ունեմ, որ ամեն հայ իր ընտանիքում այս թեմայով խոսում է: Թող ինձ ազգայնամոլ, ազգայնական ասեն, բայց ես իմ երեխաների հետ հաճախ եմ խոսում Հայոց ցեղասպանության մասին: Երբեմն ինձ ասում են՝ չի կարելի, բայց ավելի լավ է ազգայնամոլ լինեմ, քան մոռանամ արմատներս: Փոքր ժողովուրդներն ազգայնամոլ չլինելու իրավունք չունեն, ինքնապահպանման խնդիր ունեն, արմատների մասին մոռանալով՝ մի օր կձուլվեն: Պարտավոր են պահանջատեր լինել…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան 05/05/2024 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) 05/05/2024 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ 05/05/2024 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի 05/05/2024 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի

Տվյալ բաժնի վերջին նյութերը