24/04/2017 12:15
Սալոնիկում հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա
Մի խումբ անհայտ անձինք Հունաստանի Սալոնիկ քաղաքում հարձակվել են Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, փոխանցում է РИА Новости-ն։
Փակ դեմքերով անհայտ անձինք Մոլոտովի երկու կոկտեյլ են նետել շենքը հսկող ոստիկանների ուղղությամբ: Դրանցից մեկը բռնկվել է:
Տուժածներ չկան, նյութական վնաս չի պատճառվել։ Միջադեպի այլ մանրամասներ ճշտվում են։