26/04/2017 20:20
Աֆղանստանում դաժան մարտեր են ընթանում Թալիբանի և ԻՊ-ի միջև. կա առնվազն 91 զոհ
Աֆղանստանի հյուսիսում կատաղի մարտեր են ընթանում «Թալիբան» ծայրահեղական շարժման և «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների միջև, զոհվել է առնվազն 91 մարդ հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Kaama Press գործակալությանը;
Տեղի իշխանությունները հաղորդել են, որը թալիբները տվել են 76 զոհ, իսկ ԻՊ-ն՝ 15: Գործակալությունը նշում է, որ սրանք նախնական տվյալներ են:
Բախումները սկսվել են ապրիլի 25-ին և դեռ շարունակվում են: Աֆղանստանում վերջին ամիսներին իրավիճակը կտրուկ վատացել է, այստեղ ուժեղացել է նաև ԻՊ-ի ազդեցությունը: