27/04/2017 14:45
Եգիպտոսը հունիսից կգործարկի էլեկտրոնային վիզաների տրամադրման համակարգը
Եգիպտոսի զբոսաշրջության հարցերով նախարար Յախյա Ռաշիդը Դուբայում կայացած զբոսաշրջային համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Կահիրեն հունիսի սկզբից պաշտոնապես կգործարկի զբոսաշրջիկների համար էլեկտրոնային այցագրերի տրամադրման համակարգը:
Նոր համակարգի շրջանակում զբոսաշրջիկները կկարողանան այցագիր ստանալու դիմում ներկայացնել, վճարում անել ու այն ստանալ՝ գտնվելով մոլորակի ցանկացած կետում:
Ավելի վաղ Korrespondent.net-ը հաղորդվել է, որ երկրի իշխանությունները մտադիր են բարձրացնել մուտքի այցագրի միանվագ վճարի չափը՝ 25-ից դարձնելով 60 դոլար: Սակայն ավելի ուշ իշխանությունները հրաժարվել են այդ գաղափարից: