28/04/2017 15:05
Փաստաբաների միջև ծեծկռտուքի դեպքով քրեական գործ է հարուցվել
Փաստաբանների մասնակցությամբ վիճաբանության և ծեծի փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել:
«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով (ծեծը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով) և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,-Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։
Երեկ, հիշեցնենք, միջադեպ էր տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Արմեն Սողոմոնյանի, Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի ու Գևորգ Մկրտչյանի միջև։
Այսօր կարգապահական վարույթներ են հարուցվել նշված միջադեպի բոլոր մասնակիցների նկատմամբ։
Փաստաբանների պալատի նախագահը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։