03/05/2017 15:40
«Հանցագործություն». «Ծառուկյան» դաշինքի 11 ներկայացուցիչները հրաժարվեցին ինքնաբացարկի դիմումից
«Ծառուկյան» դաշինքի 11 ներկայացուցիչներ, որոնց անունից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել, այսօր ԿԸՀ նիստի ժամանակ խնդրեցին չեղյալ համարել դրանք:
Ընտրված պատգամավոր Մուշեղ Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նման դիմումների ներկայացնելը առանց իրենց գիտության հանցագործություն համարեց:
Սերգեյ Բագրատյանի խոսքով, դա անհարգալից վերաբերմունք էր իրենց նկատմամբ:
«Մեզ հետ չեն խոսել, ու դա իրավունք է տալիս, որ մենք էլ չխոսենք իրենց հետ: Փորձել ենք խոսել Ծառուկյանի հետ, չի ստացվել», - ասաց նա: