19/05/2017 12:23
Այաթոլլա Ալի Խամենեին քվեարկել է Իրանում ընթացող նախագահի ընտրություններում
Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է՝ քվեարկել երկրում ընթացող նախագահի ընտրություններում, հայտնում է РИА Новости-ն:
«Ընտրությունները շատ կարևոր են, և երկրի ճակատագիրը ժողովրդի ձեռքում Է», - հայտարարել Է Խամենեին, որը քվեարկել Է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում:
Իրանում քվեարկությունն սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կշարունակվի մինչև 18:00, սակայն, ենթադրվում է, որ ընտրողների մեծ թվի պատճառով վերջնաժամկետը կերկարաձգվի: