20/05/2017 14:05
Հնդկաստանում ուխտավորներն արգելափակվել են՝ սողանքների պատճառով
Հնդկաստանի Չամոլի շրջանում շուրջ 14 հազար ուխտավորներ արգելափակվել են ուժեղ սողանքների պատճառով, փոխանցում է РИА Новости-ն:
Սողանքը տեղի է ունեցել մայիսի 19-ին՝ Ջոշամաթ քաղաքից 9 կմ հեռավորության վրա՝ ուխտատեղիներից մեկի հար7անությամբ:
Սողանքը փակել է Ռիշիկեշ և Բադրինատհ քաղաքները կապող ավտոմագիստրալը: Ճանապարհի մի մասը վնասվել է: Տուժած ուխտավորների մասին տեղեկություններ չկան: