20/05/2017 14:30
Վենեսուելայի նախագահը Մեքսիկան «սնանկ պետություն» է անվանել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեքսիկան սնանկ պետություն է անվանել, հայտնում է РИА Новости-ն:
«Մեքսիկան վերածվել է սնանկ պետության՝ բռնությունների, անհավասարության և թմրավաճառության պատճառով», - ասել է Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում։
Նա դա ասել է իրադարձությունների ֆոնին, երբ իր գլխավորած երկիրը գտնվում է ծանրագույն ճգնաժամում. երկրում անցկացվում են զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք արդեն ավելի քան 45 մարդու մահվան պատճառ են դարձել։
Մադուրոյի խոսքով՝ Մեքսիկայի իշխանությունները ոչինչ չեն անում ԱՄՆ իշխանությունների հարձակումներից մեքսիկացիներին պաշտպանելու համար։
«(ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը հարձակվում է Մեքսիկայի վրա, իսկ Մեքսիկայում չկա կառավարություն, որը կպաշտպաներ մեքսիկացիներին», - ասել է Մադուրոն։