22/05/2017 18:38
Թուրքիայում ռուս օդաչուին սպանած անձը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ՝ անօրինական զենք պահելու համար
Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքին, որը նախկինում ստանձնել էր ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը, Թուրքիայում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման անօրինական զենք պահելու համար, փոխանցում է РИА Новости-ն:
«Դատարանը չի քննել Չելիքի ներգրավվածությունը ռուս օդաչու Պեշկովի մահվանը, այս գործով հետաքննությունը շարունակվում է», - ասել է Չելիքի փաստաբանը:
Չելիքը և 18 այլ ամբաստանյալներ մեղադրվել են անօրինական զենք պահելու համար:
Օլեգ Պեշկովը զոհվել է 2015թ. նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանի վրա Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետևանքով: