23/05/2017 13:36
Թուրքիայում ձերբակալել են ԳՇ-ի 144 աշխատակցի՝ Գյուլենի հետ կապերի համար
Ստամբուլի հանրապետական դատախազությունը ձերբակալման հրաման է տվել թուրքական զինված ուժերում ծառայող 144 մարդու նկատմամբ, ովքեր կասկածվում են գյուլենականների հետ առնչություն ունենալու համար, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:
Գործողությունն իրականացվել է Թուրքիայի մի շարք նահանգներում: Այս պահին ձերբակալվել է շուրջ 20 կասկածյալ:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսին 15-ին մի խումբ ապստամբներ ձեռնարկել է ռազմական հեղաշրջման անհաջող փորձ: Այդ ժամանակ երկրում զոհվել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորում է ստացել: Իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին: Անձամբ Գյուլենը դատապարտել է ապստամբությունը և հայտարարել, որ դրա հետ որևէ կապ չունի: