23/05/2017 16:30
Արտաշատի քաղաքապետի ընտրություններին «Ելքն», ամենայն հավանականոթյամբ, թեկնածու չի առաջադրի. Էդմոն Մարուքյան
Արտաշատի քաղաքապետի ընտրություններին «Ելք» դաշինքը, ամենայն հավանականոթյամբ, թեկնածու չի առաջադրի, «Ազատության» ՌԿ-ի ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Դեռևս քննարկումներ չենք ունեցել, տարածքներից թեկնածու առաջադրելու առաջարկ էլ չի եղել: Մեզ համար ընտրություններին մասնակցելը օլիմպիական սկզբունք չէ», - նշեց նա:
Մարուքյանն ընդգծեց, որ ընտրություններին մասնակցելու համար պետք է կառույց և պոտենցիալ թիմ ունենալ, որով պետք է հանդես գալ. «Եթե պետք է առաջադրենք առաջադրելու համար, դա իմաստ չունի»: