25/05/2017 17:06
ԱԺ պատգամավորները հարմարվում են նոր աշխատասենյակներին, իսկ Արփինե Հովհաննիսյանը հիմնովին վերանորոգում է աշխատասենյակը (Տեսանյութ)
ԱԺ պատգամավորներից շատերն արդեն ունեն աշխատասենյակներ: Նրանց մի մասը տեղափոխվել է ավելի ընդարձակ ու լուսավոր աշխատասենյակներ, մի մասն էլ՝ հակառակը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորներից ոմանք նշեցին, որ գոհ են իրենց աշխատասենյակներից, ոմանք էլ, ինչպես օրինակ, Ալիկ Սարսգյանը, ով 5-րդ գումարման ԱԺ-ում ընդգրկված չէր, նշեց, որ ինքը զբաղեցնելու է նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի աշխատասենյակը, որը վերանորոգման կարիք ունի:
Իրենց աշխատասենյակներից գոհ էին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ով տեղափոխվել է Վարդան Այվազյանի աշխատասենյակ, ՀՀ տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանն ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Իսկ ահա ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակը, հիմնովին վերանորոգում է այն:
Մանրամասները՝ տեսանյութում: