27/05/2017 15:00
Ցանցահենները կոտրել են Թրամփի ընկերության համակարգիչները
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրում է անհայտ ցանցահենների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերության համակարգիչները կոտրելու փորձը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Պարբերականի տեղեկությունով՝ միջադեպի մասին արդեն հաղորդել են Թրամփի որդիներին՝ Էրիկին ու Դոնալդին, ովքեր կառավարում են ընկերությունը՝ հոր կողմից նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո:
Հաղորդվում է, որ գրոհն իրականացվել է արտերկրից: