08/06/2017 14:55
Հնդկաստանում հրասարքերի արտադրության գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել
Հնդկաստանում հրասարքերի արտադրության գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է AFP-ը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Մադխյա Փրադեշ նահանգում։
Հրշեջ աշխատողներից երկու ժամ է պահանջվել, որպեսզի մարեն հրդեհը։ Պայթյունի վայրում հայտնաբերել են 20 այրված մարմին։
Նախնական տվյալով՝ պայթյունի պատճառը կարող էր դառնալ այրվող ծխախոտը, որը անզգուշությամբ գցել էր աշխատողներից մեկը։