21/06/2017 14:31
Honda-ն կիբերհարձակման պատճառով մեկ օրով փակել է իր գործարաններից մեկը
Ճապոնական Honda Motor ավտոընկերությունը ստիպված է եղել մեկ օրով կանգնեցրել է Սայթամա պրեֆեկտուրայում տեղակայված գործարանի գործունեությունը կիբերհարձակման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով Kyodo գործակալությանը:
Աղբյուրի տվյալով՝ համակյարգչային համակարգը, որը հսկում է արտադրագիծը, հունիսի 18-ին վարակվել է արգելափակող վիրուսով, որի ստեղծողները գումար են շորթում վերականգման համար: Honda-ի ինժեներների ջանքերով գործարանի աշխատանքը երկու օր անց վերականգնվել է
Հարձակման համար կիրառվող ծրագիրը նման է WannaCry վիրուսին, որի միջոցով մայիսին իրականացվել է գլոբալ կիբերհարձակում: Այն ժամանակ վիրուսը Ճապոնիայում խոցել էր ավելի քան 2 հազար համակարգիչ, այդ թվում Hitachi էլեկտրոնիկայի արտադրողների համակարգերը: