21/06/2017 11:51
ՀԱՊԿ-ում խաղաղապահ ոստիկանության հատուկ ստորաբաժանում են ստեղծում
ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի հարցումից հետո աշխատանք է տանում մշտական պատրաստության խաղաղապահ ոստիկանության հատուկ ստորաբաժանման ստեղծման ուղղությամբ, որը մասնակցելու է խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններին, РИА Новости-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Այժմ մենք ՄԱԿ-ի առաջարկով և խնդրանքով ստեղծում ենք մշտական պատրաստության հատուկ ոստիկանական ստորաբաժանում, որը կարող է մասնակցել ՄԱԿ-ի առաքելություններում խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ այդ ստորաբաժանումների անդամներին հավաքագրելու են բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներից:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի խաղաղապահներին իրենց չափորոշիչներին համապատասխան է ճանաչել, և հաստատել, որ նրանք կարող են մասնակցել երրորդ երկրների տարածքում խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններին: