22/06/2017 16:16
Ֆրանսիայում տրամվայների վարորդները շորտերի արգելքից հետո աշխատանքի կիսաշրջազգեստով են ներկայացել (Տեսանյութ)
Ֆրանսիական Նանտ քաղաքում, որտեղ ավտոբուսների և տրամվայների վարորդներին արգելել են շոգին շորտեր և բրիջիներ կրել, ի նշան բողոքի, նրանք աշխատանքի են գնացել կանացի կիսաշրջազգեստերով, փոխանցում է РИА Новости-ն:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ կին-վարորդներին թույլատրվում է կիսաշրջազգեստ կրել, այն դեպքում, երբ տղամարդկանց համազգեստին այլընտրանք չկա:
«2013 թվականից սկսած՝ մենք պայքարում ենք, որպեսզի տղամարդ վարորդները կարողանան կարճացված տաբատներ կամ բերմուդներ կրել համապատասխան ջերմաստիճանին», - պատմել է բողոքի ցույցին մասնակցած ակտիվիստներից Գաբրիել Մանյերը: