26/06/2017 11:07
Զինված հարձակման փորձ՝ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում
Հունիսի 26-ին, ժամը 3-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 2-ին դիմակավորված անհայտ անձը օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Գայի պողատյում գտնվող սուպերմարկետներից մեկը, մոտեցել դրամարկղին և պահանջել զենքի սպառնալիքով բացել այն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացնում են, որ սուպերմարկետի անվտանգության ախատակիցները կանխել են հարձակումը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: