27/06/2017 20:23
Միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել Սիրիայի Էլ Մայադին քաղաքում
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայի Էլ Մայադին քաղաքի (Դեր Զորի նահանգ) այն շենքին, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից օգտագործվում Էր որպես բանտ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստակայանը:
Օդային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 57 մարդ, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիներ, որոնք ավելի վաղ գերի Էին բռնվել ծայրահեղականների կողմից: