28/06/2017 18:44
Դոնբասում պայթեցվել է ՈՒԱԾ աշխատակիցների փոխադրող ավտոմեքենան
Դոնեցկի մարզում պայթեցվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) աշխատակիցների փոխադրող ավտոմեքենան, փոխանցում է ТАСС-ը: Արդյունքում գերատեսչության աշխատակիցներից մեկը զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել:
ՈւԱԾ-ի մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հարձակումը որակված է որպես ահաբեկչական գործողություն:
Հարձակումը տեղի է ունեցել Դոնեցկի մարզի Կոստանտինովյան շրջանում: Տուժածների թվում են հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցներ: Դատելով վնասվածքների բնույթից՝ խոսքը վերաբերում է պայթուցիկ սարքի կիրառմանը, ճշտում է հրատարակությունը: Գործը վարում է Ուկրաինայի զինվորական դատախազությունը: