28/06/2017 15:32
ՌԴ ԱԳՆ-ն հիմարություն է անվանել Սիրիայում նոր քիմիական հարձակման սպառնալիքի մասին ԱՄՆ հայտարարությունները
ԱՄՆ հայտարարությունները, թե Սիրիայի իշխանությունները պատրաստվում են նոր քիմիական հարձակման, ոչ մի բանով հիմնավորված չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հայտարարությունները, թե Սիրիայի զինված ուժերը պատրաստվում են քիմիական զենքի կիրառման, բացարձակ հիմարություն և անհեթեթություն են…», - ասել է Գատիլովը` նշելով, որ այս հերյուրանքները ոչ մի բանով հիմնավորված չեն:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների նման հռետորաբանությունը բարդացնում է բանակցային գործընթաը, բացասաբար ազդում այն ջանքերի վրա, որոնք նախաձեռնվում են Աստանայում և Ժնևում: