29/06/2017 10:20
Մառա Բաղդասարյանը դատապարտվել է 6-օրյա ազատազրկման
Մոսկվայի Սավյոլովսկու դատարանը փողոցային ավտոմրցավազքերի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանին դատապարտել է 6-օրյա ազատազրկման: Նրան ձերբակալել են դատարանի դահլիճում, փոխանցում է Life.ru-ն:
«Բաղդասարյանին մեղավոր ճանաչել «Հարկադիր աշխատանքից խուսափելու» ՔՕ 20.25 հոդվածի 4-րդ մասով», - հայտարարել է դատավորը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան բերման են ենթարկել հարկադիր աշխատանքը խուսափելու համար, որը ենթադրում է, որ նա պետք է մաքրի փողոցները:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանին վերջին երեք օրվա ընթացքում երեք անգամ բերման էին ենթարկել: Նրան կանչել են դատարան, սակայն դատարանը որոշել է հարկադիր մարմիններին հետ վերադարձնել վարչական գործը՝ խախտումները վերացնելու համար: