29/06/2017 19:44
Ռուսաստանը Թուրքիայի հետ համաձայնեցրել է C-400 ԶՀՀ-երի մատակարարման պարտավորագիրը
Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը համաձայնեցվել է, հայտնել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը՝ Միջազգային ռազմածովային սալոնի ընթացքում, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Պարտավորագիրը համաձայնեցված է, վարկի հարցն առայժմ լուծված չէ»,- ասել Է նա: «Ալմազ-Անթեյ կոնցեռն» բաժնետիրական ընկերության մշակման և արտադրության հեռահար գործողության C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ռազմավարական և մարտավարական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար ռադիոէլեկտրոնային և հակազդման այլ տեսակների պայմաններում:
Համակարգը կարող է աերոդինամիկական թիրախներ խոցել մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա, նաև մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ՝ բալիստիկ թիրախներ, որոնք վայրկյանում մինչև 4,8 կիլոմետր արագությամբ թռչում են մի քանի մետրից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա: