20/07/2017 15:15
Լապշինի հնարավոր արտահանձնումը Կրեմլի թեման չէ, հայտարարել է Պեսկովը
Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձնումը Կրեմլի թեման չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ՝ հինգշաբթի, Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման:
«Ոչ, դա Կրեմլի թեման չէ», - հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում հետևում են այդ թեմային և պնդելու են նրա արտահանձնումը: