26/07/2017 15:05
ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցներն անդրադառնան Եվրոպայի վրա
Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ անհրաժեշտ կլինեն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ մեջբերելով գերմանական տնտեսության Արևելյան հանձնախմբի ղեկավար Վոլֆգանգ Բյուխելեի խոսքերը:
«Պետք է բացառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական ընկերությունների նկատմամբ: Եթե դրա համար չկան երաշխիքներ, ապա անհրաժեշտ է Եվրամիության կողմից պատասխան միջոցներ ձեռնարկել», - ասել է Բյուխելեն:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 419 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել էր Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ ուղղված պատժամիջոցների օրինագիծ: Կրեմլում օրինագիծը «ծայրահեղ բացասական» են գնահատում, իսկ ԵՄ-ում այն անվանել են «Վաշինգտոնի միակողմանի գործողություններ»: