11/08/2017 13:22
Օդեսայում ոստիկանների ավտոմեքենայի ուղղությամբ նռնակ են նետել
Օդեսայի շրջանում չորս երիտասարդ ոստիկանների ծառայողական ավտոմեքենայի վրա նռնակ են նետել և, օգտվելով առիթից, առևանգել այն, փոխանցում է Gazeta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Իրավապահները կանգ էին առել մի աղջկա խնդրանքով, որը հայտնել էր, թե իրեն հետապնդում են անծանոթ տղաներ: Ոստիկանության աշխտակիցները չորս երիտասարդի նկատողություն են արել, ինչի հետևանքով նրանց միջև լեզվակռիվ է սկսվել:
Դրանից հետո, չարագործներից մեկը նռնակ է նետել ծառայողական մեքենայի սրահ, որը սակայն չի պայթել: Առիթից օգտվելով՝ երիտասարդները առևանգել են փոխադրամիջոցը:
Առավոտյան նրանց ձերբակալել են: Ծառայողական մեքենան հայտնաբերվել է: Երիտասարդների մոտ գտել են ևս երկու նռնակ: